News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով Գրենլանդիայում գրանցվում է սառցե շերտի սրընթաց հալոցք: Սկսած հուլիսի 28-ից՝ ամեն օր հալչում է շուրջ ութ միլիարդ տոննա սառույց, ինչը երկու անգամ ավելին է, քան սովորական ամառային սեզոնին, հաղորդում է Deutsche Welle-ը:

Չորեքշաբթի՝ հուլիսի 28-ին, այնտեղ գրանցվել է օդի ռեկորդային ջերմաստիճան՝ 19,8 աստիճան տաքություն: 2021 թվականի ամռան ընթացքում վահանը կորցրել է ավելի քան 100 միլիարդ տոննա սառույց:

Այն դեպքում, եթե Գրենլանդիայի սառցե ծածկույթն ամբողջությամբ հալվի, ծովի մակարդակը կբարձրանա առնվազն 6 մետրով: Դրա հետեւանքով ջրի տակ կանցնեն ծովափնյա քաղաքներն ամբողջ աշխարհում՝ չնայած դրանք առանց այդ էլ մշտապես գտնվում են այդ սպառնալիքի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ