News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը:

«Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները:

Ուրախ եմ, որ նախորդ 2,5 տարիների ընթացքում Կառավարության հետ միասին հիմքեր ենք ստեղծել մի շարք համակարգային բարեփոխումների սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ծառայությունների բարելավման և ընդլայնման համար:

Անելիքներ շատ կան, և ես որպես պատգամավոր շարունակելու եմ աջակցել այդ բարեփոխումների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով ամրագրված դրույթների իրականացմանը:

Սովորաբար պատերազմների և համավարակների հետևանքով ամբողջ աշխարհում խոցելիները դառնում են ավելի խոցելի, անտեսվածներն` ավելի անտեսված, ուստի Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում սոցիալական խնդիրները առավել քան երբևէ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում:

Իմ ջանքերն առավելապես ուղղելու եմ երեխաների պաշտպանությանը, սոցիալական աջակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, և այն խնդիրների լուծմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր քաղաքացիների համար:

Ինչպես միշտ, բաց եմ լինելու համագործակցության, առաջարկների և դիտողությունների համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Տպել