News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Հաքերներն իրականացրել են կիբերհարձակում Իտալիայի մայրաքաղաքի Լացիո թաղամասում COVID-19-ի պատվաստումների գրանցմամբ զբաղվող ընկերության համակարգչային ցանցերի դեմ, ինչի հետեւանքով գրանցումների համակարգը շարքից դուրս է եկել, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

«Դա շատ հզոր հաքերական հարձակում է, շատ լուրջ է... ոչինչ չի աշխատում: Ամբողջ տարածաշրջանային տվյալների բազան գտնվում է հարձակման ներքո»,-հայտարարել է Լացիոյի առողջապահության հարցերով խորհրդական Ալեսիո Դ՛Ամատոն:

Իտալիայի ոստիկանությունն ու Հռոմի դատախազությունն ուսումնասիրում են դեպքը պարզելու, թե ով է կազմակերպել կիբերհարձակումը:

Հուլիսին Իտալիայի կառավարությունը համաձայնեցրել են այսպես կոչված «կանաչ անցագրի» աշխատանքի սկզբունքը, որում նշվում է, թե արդյոք պատվաստված է մարդը, հանձնել է բացասական արդյունքով կորոնավիրուսի թեստ կամ առողջացել է հիվանդությունից:

Օգոստոսի 6-ից միայն Իտալիայի բնակիչներին, որոնք ավարտել են պատվաստման գործընթացը, թույլ կտրվի մասնակցել զանգվածային միջոցառումներին, այցելել մարզադաշտեր, թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ, լողավազաններ, մարզասրահներ, ինչպես նաեւ սրճարաններ ու ռեստորաններ: Բարերի եւ ռեստորանների բաց տարածքներում «կանաչ անցագրի» կարիք չկա:

Այդ միջոցն ընդունվել է պատվաստման արագությունը մեծացնելու համար: Ավելի վաղ «կանաչ անցագիրը», որը կիրառվում է Իտալիայում հունիսից, պահանջվում էր միայն արտերկիր ուղեւորվելու համար, ինչպես նաեւ խոշոր միջոցառումներ՝ համերգներ, ֆուտբոլային խաղեր կամ հարսանիքներ այցելելու համար:

Իշխանությունների նոր որոշումը բողոքի ալիք է բարձրացրել Իտալիայի տարբեր շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատվաստման իրավական կարգավորումը կարող է իրականացվել միայն օրենքով․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Պատվաստանյութերի կիրառումից հրաժարվողների նկատմամբ չի կարելի կիրառել հարկադրանքի միջոցներ…
Ճապոնիան հայտարարել է կորոնավիրուսային արտակարգ իրավիճակի ամբողջական չեղարկման մասին
Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար. Էլինար Վարդանյան
Այն, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ պետք է պատասխանի այս հարցին...
Իմ մտերիմների շրջանում արդեն երկու հոգի մահացել են անմիջապես պատվաստումից հետո. մանկական ատամնաբույժ
Ցանկացած պատվաստանյութ անցնում է փորձարկումներ, որը տեւում է 3-5 տարի եւ միայն դրանից հետո թույլատրվում է այն կիրառել մարդկանց շրջանում...
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 852 մահ. սա նոր առավելագույն թիվն է
Մեկ օր առաջ կորոնավիրուսից մահերի թիվը 779-ն էր...
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 2185-ով
StopCov կայքի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 609 340 դեպք․․․
Ամենաշատ