News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է միանգամից մի քանի ընկերությունների հետ պայմանավորվածություն ձեռքբերելու պրոմոակցիայի մասին, որը պետք է օգնի երկրին ավարտել բնակչության ամբողջական պատվաստումը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Ակցիան ուղղված է նախ մինչեւ 30 տարեկան երիտասարդությանը. նրանք բջջային հավելվածների առավել ակտիվ օգտատերերն են: Պարզ չէ՝ կկարողանա՞ն արդյոք հաշվարկել զեղչերը եւ քաղաքացիների նվերները մյուս տարիքային խմբերում:

Այսպես, համաձայն հայտարարության՝ Uber-ն առաջարկում է իր օգտատերերին օգոստոսին զեղչեր ուղեւորությունների համար կամ Uber Eats ծառայության միջոցով պատվերի համար: Մյուս տաքսի ծառայությունը՝ Bolt-ը, անվճար կտեղափոխի քաղաքացիներին մինչեւ պատվաստման կենտրոններ: Ակցիայում նաեւ կմասնակցեն Deliveroo, Pizza Pilgrims եւ այլ ընկերությունները: Իշխանությունները շարունակում են պայմանավորվել բիզնեսի հետ եւ կհրապարակեն ամբողջական տեղեկատվությունը նախապատրաստվող ակցիայի մասին ավելի ուշ:

Այսօր Բրիտանիայի առողջապահության նախարարությունը ներկայացրել է հաշվետություն, որ երկրում օգտագործվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 85 միլիոն դեղաչափ: Այդուհանդերձ պատվաստանյութի մեկ բաղադրիչով արդեն իսկ պատվաստվել է բնակչության 88,6 տոկոսը, իսկ ամբողջական պատվաստում է անցել թագավորության քաղաքացիների 72,5 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ