News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի հարցով Գերմանիայի հատուկ ներկայացուցիչ Յասփեր Վիկը հանդիպել է «Թալիբան» արմատական շարժման անդամների հետ Դոհայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բանակցությունների ժամանակ թալիբներին ներկայացրել է Աբդուլհաք Վազիկը: Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիային օգնության համար, որը ցուցաբերվել է Աֆղանստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով, եւ հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի, երբ «Թալիբանը վերցնի իշխանությունը»:

Թեմաները, որոնք բարձրաձայնվել են գերմանական կողմից, համաձայնեցվել են ԱՄՆ-ի հետ, օրինակ, աֆղանցիների անվտանգության երաշխավորումը, որոնք համագործակցում են բունդեսվերի եւ Գերմանիայի ՆԳՆ-ի հետ: Նաեւ նշվում է, որ Վազիկը Վիկի մոտ թալիբների «հավասարակշռված» ներկայացուցչի տպավորություն է թողել, ինչը համապատասխանում է շարժման ռազմավարությանը արեւմտյան երկրների հետ իրենց ներկայիս շփումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ