News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցնել գլոբալ ռեֆորմի` պարեկային ծառայության, եւ դրա տակ չունենալ ոստիկանության մասին բարեփոխված օրենսդրություն, դա շատ վտանգավոր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը` անդրադառնալով պարեկային ոստիկանության ներդրմանը:

«Ես պարեկային ծառայությունը տեսնում էի որպես մեր քաղաքացիների անվտանգությունը բարձրացնող համակարգ, որպես իրավախախտումների կանխարգելմանը նպաստ բերող համակարգ, բայց հիմա ես տեսնում, որ նրանք հիմնականում ծանրաբեռնված են երթեւեկությունը կարգավորելու հարցերում եւ բացարձակապես ոչ մի տեղ չի հաջողվում տեսնել նրան տրված դրական լիազորությունները, կոնկրետ ինչ գործառույթներ են իրենք իրականացնելու, բացի նրանից ինչ-որ աչքով տեսանելի է, խորքային ինչ ֆունկցիաներ են նրանք իրականացնելու»,-ասաց նա:

Քոչարյանը հավելեց, որ ինքը, որպես պարեկային ծառայության կոնցեպտի հեղինակ, չի տեսնում այն ձեռքբերումները, որոնցից կարելի է հետեւություն անել, որ մեր անվտանգությունը մի փոքր բարձրացել է:

«Պարեկային ծառայությունը Երեւան քաղաքում, համենայնդեպս ըստ նախկին կոնցեպտի, պիտի զբաղված չլիներ երթեւեկության խախտումների կանխարգելմամբ, հակառակը` նրանք պետք է զբաղված լինեին հանցագործության մասին արագ արձագանքելով, նրանք պետք է ոստիկանական շտապօգնության խնդիր պետք է լուծեին, հանցագործությունների հակազդման խնդիր պետք է լուծեին»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ