News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես օրենքի պահանջից ելնելով հրաժարական եմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ներկայացրել կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնից եւ օգոստոսի 1-ից կոմբինատի հետ որեւէ կապ չունեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օրը ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով, եթե իշխանությունը գնա ապօրինի քայլերի եւ փորձի իր վերահսկողության տակ վերցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը, ապա Կոմբինատի ղեկավարությունը կդիմի ադեկվատ քայլերի. «Այսինքն միջազգային դատարններով կվիճարկի: Դա դառնալու է մեծ պրոցես, որը ոչ մի լավ բան Հայաստանի համար չի բերելու: Մի բան է ցանկությունը, մեկ այլ բան է, թե ինչ կարող են իրենք իրականացնել: Զմռսումները բացվել են, բայց որքան տեղյակ եմ, համակարգիչները դեռ հետ չեն տվել, կոմբիտանի վարչական մասը աշխատում է թերի:

Տպել
Ամենաշատ