News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԺ-ում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները չեն վերաբերում միայն այս խորհրդարանի գործունեությանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանի առաջին օրը խորհրդարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ից ընտրված պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ անվտանգությունը բավական խտացվել է եւ շատերը դա կապում են նրա հետ, որ Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 27 է եղել, 2020-ի նոյեմբերին հարձակման է ենթարկվել ԱԺ շենքը, մահափորձ է եղել ԱԺ նախագահի նկատմամբ:

«Մենք տեսել ենք, որ խորհրդարանի շենքի պատերի ներսում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն: Մենք պետք է հաշվի առնենք այն ժամանակահատվածը, որտեղ ապրում ենք: Մենք անցած տարի ունեցել ենք մեզ համար ցավալի լայնածավալ պատերազմական գործողություններ: Հարեւան պետության հետ մեր հարաբերությունները դիվանագիտականից անցել են մարտականի: Չմոռանանք, որ մարտական գործողությունները կարող են իրականացվել նաեւ այլ գործիքակազմով ՀՀ-ում»,-ասաց նա:

Արսենյանը նկատեց, որ այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ ունիի հրադադարի համաձայնագիր, բայց չունի խաղաղության պայմանագիր, որը մեզ ավելի մեծ վստահություն կտար, որ ՀՀ ներքին քաղաքական գործընթացներում չկա այլ երկրների մասնակցություն:

«Չմոռանանք, որ այլ երկրների մասնակցությունը չի սպառվում միայն հարեւան պետության մասնակցությամբ: Կան երկրներ, որոնք եւս շահեր ունեն տարածաշրջանում եւ որոնք ունեն նաեւ իրենց գործիքակազմը, որը երբեմն դուրս է մեր պատկերացումներից: Կան նաեւ կազմակերպություններ, որոնք ռադիկալ բնույթի կազմակերպություններ են, հետապնդում են ավելի ակտիվ, դեստրուկտիվ նպատակներ, որոնք պետական կազմավորումներ չեն, այլ ծայրահեղական, ահաբեկչական, կրոնական կազմակերպություններ են, որոնց թիրախում կարող ենք հայտնվել նաեւ մենք»,-ընդգծեց պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը շարունակում է անհայտ կորածների ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցություն տրամադրումը
Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ ...
Տեղեկացված եմ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին. ՄԹ մշակույթի նախարար
Նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում…
Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ
Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել...
Բաքուն շարունակում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը
Մինչդեռ նման բնակեցումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտումն է․․․
Հայ ռազմագերների նկարահանմանը նախորդող եւ հաջորդող փուլերում ինտենսիվանում է ճնշումը նրանց նկատմամբ. Սիրանուշ Սահակյան
Այստեղ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մարդասիրությամբ նրանց վերադասում են իրենց հայերից, մյուս կողմից հանրային հետաքրքրություն են...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում. Արցախի ՊԲ
Փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար  արձանագրվող դեպքերը…
Ամենաշատ