News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի բանակը վերջին մեկ օրում ավելի քան 450 թալիբների է ոչնչացրել: Այս մասին Թվիթթերում հայտնել է Աֆղանստանի ՊՆ-ն:

Բանակը դաժան մարտեր է վարել Նանգարհար, Պակտիա, Պակտիկա, Լոգար, Քանդահար, Հերատ, Ֆրայաբ, Ջաուզջան, Բալհ, Սամանղան, Գիլմենդ, Տահար, Քունդուզ, Բագլան եւ Կապիսա նահանգներում: Հատկապես լարված է եղել Հերատում, որտեղ թալիբները մտել էին կենտրոնական թաղամասեր:

Հուլիսի վերջին Թալիբան շարժումը հսկողություն էր սահմանել Աֆղանստանի շրջանների նկատմամբ 5 երկրների սահմանի երկայնքով՝ Իրան, Տաջիկստան, Թուրքմենստան, Չինաստան եւ Պակիստան, արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին:    

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ