News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բավական երկար եւ համառ լեզվակռվից հետո «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հաջողվեց նիստը վարող Կնյազ Հասանովից 20-րոպեանոց ընդմիջում խնդրել:

Ընդդիմության ներկայացուցիչները պահանջեցին ապահովել իրենց գործընկերների ներկայությունը, որոնք իրենց դեմ հարուցված քրեական գործերի եւ ձերբակալությունների պատճառով չեն կարողացել մասնակցել 8-րդ գումարման ԱԺ նիստին: Խոսքը Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի մասին է:

Պատգամավորները Հասանովին հիշեցրեցին ԱԺ կանոնակարգի եւ իրենց իրավունքների մասին:

Այսպես, նրանց խոսքով, խորհրդարանը չի կարող ղեկավար ընտրել երկու պատգամավորի բացակայության դեպքում: Բացի այդ, ինչպես նշեցին «Հայաստան» դաշինքից պատգամավորները, առանց օրենսդիր մարմնի որոշման իրենց գործընկերների վրա ձերբակալությունը չի տարածվում:

Հասանովը նախ փորձեց կառավարել իրեն, ապա հունից դուրս եկավ: Ընդդիմադիրները սկսեցին ձեռքերը զարկել սեղանին, ինչի պատճառով նիստերի դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ: «Պարոնայք, դուք ԱԺ նիստերի դահլիճում եք: Ձեզ նայում է ամբողջ աշխարհը: Ի՞նչ կասեն մեր մասին: Դադարեցրե՛ք»,-ասաց Հասանովը՝ փորձելով պատգամավորներին կարգի հրավիրել, սակայն նրա ջանքերն ապարդյուն էին:

Ընդդիմադիրները շարունակեցին պնդել, որ պետք է պահպանել ԱԺ կանոնակարգը: Արդյունքում նրանց կոչն աջակցեց «Պատիվ ունեմ» դաշինքը, որը եւս պահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը, իր հերթին, հայտարարեց, որ ձերբակալության որոշումը ընդունվել է մանդատ ստանալուց առաջ, եւ հարցը չի վերաբերվում տվյալ իրավիճակին: Ընդհարումն ավարտվեց, եւ 20-րոպեանոց ընդմիջում հայտարարվեց:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ