News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես մեծ ցավ եմ ապրում, որ Վլադիմիր Վարդանյանը քաջ գիտակցելով Սահմանադրության96-րդ հոդվածը, որը պատահական չէ, որ որեւէ բացառություն չի նախատեսում որեւէ այլ մեխանիզմով պատգամավոր անձեռնմխելիություն հաղթահարելու, խոսում է նրա մասին, որ կարող է մի դատախազ, մի դատավոր շրջանցել ՀՀ Սահմանադրությունը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենց դաշինքից ընտրված երկու պատգամավորները՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սահակյանը կալանավորված են:

«Եթե նման նախադեպ ստեղծվում է, հնարավոր է վաղը ձեզնից յուրաքանչյուրը չլինի ԱԺ նիստերի դահլիճում եւ առանց անձեռնմխելիության հաղթահարման լինի կալանավորված: Ես ուզում եմ, որ ֆիքսենք, որ մեր գործընկերները՝ պարոն Զաքարյանը, պարոն Սարգսյանը ոչ թե բացակայում եմ, այլ պատանդի կարգավիճակում են; Էդ մարդիկ ուզում են գալ նիստին ներկա գտնվել, բայց իրենց թույլ չեն տալիս՝ մեր սեղաններին դրված Սահմանադրությունը ոչ թե խախտելով, այլ տրորելով: Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է ասել՝ պատգամավորին առանց ԱԺ համաձայնության կարող են կալանավորեն, թող ընդհանրապես իրավաբանությունից չխոսա»,-ասաց Վարդեւանյանը:

Ի պատասխան ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ես շատ լավ ծանոթ եմ Սահմանադրության 96-րդ հոդվածին: Այո, որեւէ պետական մարմին չի կարող վերազանցել իր լիազորությունները: Խնդրում եմ հարգանով վերաբերվել դատարանների որոշումներին, ոչ թե միայն այն դեպքերում երբ դատարանի որոշումը ձեռնտու է կամ հաճելի է ձեզ: 96-րդ հոդվածը վերաբերում է պատգամավորին իր լիազորությունների ժամկետում եւ  եւ դրանից հետո: Սակայն քրեական հետապնդումը հարուցվել է մինչեւ պատգամավորական մանդատ ստանալը եւ անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ-ի կողմից: Եթե դուք այդուհանդերձ, որեւէ այլ ընթացակարգով պետք է շարժվի ԱԺ-ն, ապա դա ոչ թե ԱԺ-ում քննարկվելիք հարց է, այլ հետագայում արդարադատության համապատասխանմարմնում, որովհետեւ ԱԺ-ն չի կարող լինել համ օրենսդիր մարմին, համ դատական: Ես առաջարկում եմ եւ եւս մեկ անգամ կոչ եմ անում չանդրադառնալ մեկս մյուսի գրագիտությանը: Սա հորդոր է եւ պահանջ: Առաջարկում եմ վերադառնալ կառուցողական հուն, փորձել ձեւավորել ԱԺ մարմինները եւ ի վերջո, չմոռանալ, որ ՀՀ քաղաքացին մեզ այստեղ է ուղարկել, որ կարողանանք աշխատել, ոչ թե փորձենք փոխադարձ մեղադրանքներով գնալ առաջ»:

Տպել
Ամենաշատ