News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պահանջով նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը երկար դիմադրելուց հետո վերջապես տեղի տվեց եւ 20 րոպեոն ընդմիջում հայտարարեց:

Քանի որ միկրոֆոնն անջատված չէր լսվեց, թե ինչպես է «ՔՊ»-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հասանովին ասում. «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմար ենք տալիս»:

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ քանի դեռ իրենց երկու գործընկեր պատգամավորներ Արթուր Սահակյանը եւ Մխիթար Զաքարյանը կալանավորված են, իրենք չեն կարող անցնել մնացած հարցերի քննարկմանը: Նրանք պահանջում էին 20 րոպե ընդմիջում այդ հարցի շուրջ քննարկումների համար: Հասանովը խնդրում էր շարունակել աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ