News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է` Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայնությամբ ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Երիտասարդական շարժումը ճանաչել է նաեւ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ քննադատելով  Արցախի բնիկ ժողովրդի դեմ հարձակումները` դրանք դիտարկելով որպես Հայոց ցեղասպանության շարունակականություն։

Բանաձևի ընդունումն առաջնորդել է ավստրալահայ Սոֆի Բյորկմանը, որը նույն երիտասարդական շարժման ակտիվիստներից է։

Այս առիթով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նկատել է․ «Հիանալի է տեսնել քաղաքականապես ակտիվ երիտասարդ ավստրալացիների, այս երկրի ապագա առաջնորդների դիրքորոշումը մարդու իրավունքների այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։

Մենք շնորհակալ ենք տիկին Բյորկմանին և նրա գործընկերներին ճշմարտության և արդարության կողմը կանգնելու համար: Մենք շարունակում ենք պահանջել դաշնային կառավարությունից` համարձակություն ունենալ` հետևելու նման քայլերին և ճանաչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և դատապարտելու դրա շարունակությունը՝ Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերին իրենց հայրենիքից վտարելու փորձը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ