News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 11-ական, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 10-ական, սառը զենք կրելու՝ 7, խուլիգանության՝ 6, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, շորթման՝ 3, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության՝ 2-ական, անձի առևանգման, շրջանառությունն արգելված թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և սառը զենքի հայտնաբերման, սպանության փորձի, կողոպուտի, համակարգչային հանցագործության, սպառնալիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, վրաերթի և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 3 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր հրդեհի հետևանքով «Նոյան»-ը վնասներ է կրել
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական...
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը դեռ չի մարվել. Մեկնել է 32 փրկարար
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային…
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և «Zil-130»-ը․ վարորդներից մեկը տեղում մահացել է
Այնուհետև փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային...
Էլեկտրական սարքով մի քանի տասնյակ ձուկ էր որսացել. Նա չժխտեց
Գուգարքի ոստիկանների բացահայտումը...
Նախկին ընկերը ատրճանակից կրակելով՝ կոտրել է խոհանոցի պատուհանի ապակին
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկը...
Ոչնչից մեծ աղմուկ Այնթապ գյուղում. Մասիսի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերվեցին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ