News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակաի միջավայրի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ