News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության սկզբում Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է Պետական ռեզերվների գրասենյակի նորանշանակ ղեկավար Հրաչյա Երեմյանին և նախարարի նորանշանակ օգնական, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Անդրանիկ Փիլոյանը երկուսին շնորհավորել է պաշտոնների ստանձնման առիթով՝ համոզմունք հայտնելով, որ նրանք մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց պարտականությունները:

Հուլիսին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Գրիգորյանը, Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Իրավաբանական վարչության պետ Վարդան Աճեմյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետ Գասպարյանն, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է փրկարար ծառայության էթիկայի հանձնաժողով ստեղծել, նշել է հիմնական գործառույթները և հանձնաժողովի կազմի ձևավորման վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումը: Ստորաբաժանումների ղեկավարները չեն առարկել, առաջարկի վերաբերյալ հնչել են դրական կարծիքներ: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հետագա քննարկումների համար:

Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության և աշխատանքի արդյունավետության բարձրացման առնչությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը զոհվել է Վարշավայում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ
Տղամարդը կյանքին սպառնացող վիրավորում է ստացել ցույցի ժամանակ եւ մահացել...
Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն…
Քննարկվել են ճանապարհային անվտանգության բարելավմանը, ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը…
Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են (ֆոտո)
Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ տղամարդուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են…
Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Եվս 18 մարդ վիրավորվել է...
«Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. Մասնակցում են 86 փրկարար եւ 12 աշխատակից
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում…
Ամենաշատ