News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Եթե իշխանությունները համարձակություն ունենան այդ քննիչ հանձնաժողովը հանձնել ընդդիմադիր խմբակցություններին, այդ պարագայում ես կհասկանամ, որ իշխանությունը ցանկանում է անաչառ քննություն կատարել 44-օրյ պատերազմի ուսումնասիրման հարցով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն Շուշիի վերաբերյալ ասում էր, որ պետք է կոնկրետ անձինք բացատրություններ տան եւ այդ անձանց թվում նշում նաեւ Սեյրան Օհանյանին, նա ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը տիրապետում է պետական կառավարման եւ ռազմական կառավարման համակարգին, եւ ընդհանուր առմամբ այն անձանց, որոնք այդ համակարգի ներսում են եղել եւ պաշտոններ զբաղեցրել, ինքը եւ ընդհանրապես, մեր ժողովուրդը պետք է հասկանան, որ որեւէ մեկ անձ, որը որեւէ պետական կամ ռազմական պաշտոնում չի եղել, չէր կարող որեւէ լծակ ունենար այս կամ այն գործողությունը ղեկավարելու համար: Որոշումներ կայացնելու իրավունքը տրված է պետությանը, գերագույն հրամանատարին եւ ռազմական ղեկավարությանը: Մնացած անձինք, որոնք այս կամ այն պահին խորհուրդներ են տվել, այդ խորհուրդները լիակատար ընդունելու համար են եղել: Ես այդպիսի հնարավորություններ եւ լծակներ չեմ ունեցել»:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը շտապեց հայտարարել, որ մտադիր են ստեղծել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, Սեյրան Օհանյանն ասաց. «Կարծում եմ՝ նրանք փորձել են հասկացնել, որ պաշտպանության, անվտանգության հանձնաժողովն իրենցն է լինելու եւ այդ հանձնաժողովի  շրջանակներում են ձեւավորելու քննիչ հանձնաժողովը: Իսկ եթե այդ հանձնաժողովի շրջանակներում չի լինելու հավասար որոշումներ ընդունելու սկզբունքը, ես գտնում եմ, որ անիմաստ է խոսել այն մասին, որ անաչառ քննություն կանցկացնեն»:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ ԱԺ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թող Սեյրան Օհանյանը բացատրի, թե շքեղ առանձնատուն իրեն որտեղից, ինչ միջոցներով է ձեռք բերել, պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Այդ բոլոր հարցերը կարող եք տալ Անդրանիկ Քոչարյանին: Ես մեկ բան միայն կարող եմ ասել, որ Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ: Բոլոր հնարավորություններն իրենք ունեն ստուգումներ իրականացնելու եւ պարզելու: Եթե խոսքն անվտանգության համակարգի մասին է, անվտանգւթյան խնդիրների, 44-օրյա պատերազմի մասին է, դա չի կարող իջնել ասֆալտի, պարկետի մակարդակի: Անվտանգության հարցերի շուրջ քննարկելու բազմաթիվ հարցեր կան, որը պետական կռավարման համակարգի միջոցառումների, գործունեության եւ պարտականությունների մեջ են մտնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ