News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Երբ 2005 թվականին արգելվեց, որ պատգամավորն այլ գործունեությամբ զբաղվի, ես վայր դրեցի «Սիլ» կոնցեռնի նախագահի պարտականությունները: Այս մասին, այսօր՝ օգոթստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը:

«Ես իհարկե, տնտեսական վերլուծություններով, տնտեսության հետ կապված ցանկացած ուղղությամբ, ցանկացած ոլորտում ուսումնասիրություններ եմ արել, տեղեկացված եմ, հնարավոր է, որ այդ փորձը պիտանի լինի ԱԺ-ում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհայացք ունենք, ընկալումներ ունենք, հնարավոր է, որ այդ բոլոր հնարավորությունները, որոնք ես իմ կյանքում ձեռք եմ բերել այդ գիտելիքները, փորձը, ներդնելու եմ հանուն Հայաստանի»,-ասաց նա:

Հարցին, թե որն է թիվ մեկ բանը, որ ՀՀ տնտեսությանն ամենաշատն է անհրաժեշտ, գործարար պատգամավորը պատասխանեց. «Դա այն գործընթացն է, որ սկսել են 2018 թվականից: Դա հակամենաշնորհային քաղաքականությունն է, հավասար պայմաններն են, ազատ գործելու իրավունքն է տնտեսվարողներին: Որպեսզի նրանք ունենա նույն իրավունքները, նույն հնարավորությունները ցանկացած լորտում, ցանկացած ճյուղում»:

Նա կարծիք հայտնեց, որ բարեփոխումները 1-2 օրվա խնդիր չեն. «Եթե մենք վերցնենք վերջին տարիներին աշխարհում կատարվող իրադարձությունները, նաեւ կովիդի խնդիրը, որը տարբեր երկրների տարբեր աստիճանի վնաս տվեց, տարբեր երկրներ իրենց տնտեսականկառուցվածքը փոխեցին, որովհետեւ շատ գործունեություններ անկում ապրեցին, շատ բիզնեսներ առավել մեծ աճ գրանցեցին: Այդ վիճակագրությունը բոլորսի պետք է, որ հասկանանք, թե ինչ է կատարվում միջազգային հարթակներում, տարածաշրջանում, մենք ինչ հնարավորություններ ունենք, ինչ աստիճանի մրցունակ ենք եւ ինչ  հնարավորություններ ունենք մեծացնելու մեր արտահանումը: Ինչո՞ւ արտահանումը, որովհետեւ արտահանումով պայմանավորված է ՀՀ հոսող արտարժույթների քանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ