News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվում, սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է և ոչ քաղաքական։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը։

«Իմ էությունն ամբողջովին բժշկությունն է։ Ես չեմ կարող ինքս ինձնից հեռանալ։ Ես զբաղվելու եմ իմ սիրած գործով, բայց զուգահեռ նաև զբաղվելու եմ այն գործով, որն ավելի մեծ օգուտ կարող է բերել մյուսներին։ Մեր հասարակությունը վերջին շրջանում թույլացել է, հիվանդացել է։ Իմ՝ այստեղ գտնվելը այդ հասարակության բուժման նպատակով է»,- նշեց նա։

Հարցին, թե հնարավոր համարում է իշխանության հետ համագործակցումը իր նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո Չարչյանը նշեց, որ չի կարող ներել այն ինչ արվեց, սակայն կարող է մոռանալ։

«Ներելն Աստծո շնորհն է։ Ես չեմ կարող ներել, բայց ես կարող եմ արհամարհել և մոռանալ այն, ինչ-որ արվեց։ Այդքան էլ հաճելի չէր մեկ ամիս գտնվել այն տարածքում, որտեղ քո կողքին իրապես հանցագործներ են, բայց նրանք էլ են մարդ, նրանք էլ են Աստծո արարած։ Ես չեմ կարող ասել, որ կներեմ դա, բայց ես հիմա մոռացության կմատնեմ դա, քանի որ ես ասյտեղ եկել եմ, որ իմ գիտելիքները և փորձն առավելագույնս ներդնեմ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայացման ուղղությամբ»,- ընդգծեց Չարչյանը։

Արմեն Չարչյանը նշեց, որ լիովին աբսուրդ է, որ Ազգային ժողովի երկու պատգամավորներ ներկա չեն առաջին նիստին կալանավորված լինելու պատճառով․ «Անպատկերացնելի բան է։ Երևի միայն այս Ազգային ժողովում հնարավոր է, որ լինի երևի»։

Չարչյանը հավելեց, որ կոնկերտ տեղեկատվություն Սյունիքի կալանավորված չորս համայնքապետների առողջական վիճակի մասին դեռ չունի։

Տպել
Ամենաշատ