News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Հայաստանում ներքաղաքական հարաբերություններում բազմաթիվ տարաձայնություններ կան: Բայց մենք պետք է հստակ արձանագրենք, որ մենք Հայաստանում թշնամիներ չունենք: Այս մասին Հայաստանի 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին խորհրդարանի նախագահի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց այս պաշտոնի թեկնածու Ալեն Սիմոնյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:

Սիմոնյանը նշեց, որ մարդիկ իրենց սպասելիքները կապում են նորընտիր խորհրդարանի պատգամավորների հետ: «Ես խնդրում եւ կոչ եմ անում բոլորին վերափոխվել՝ հանուն Հայաստանի եւ հանուն հայ ժողովրդի»,- ասաց Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն, եւ որ իրենց հրամայականը մեկն է՝ համատեղ օգտագործել բոլոր առկա ուժերը՝ երկրի անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու համար:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ բաց է բոլորի հետ ցանկացած հարցի քննարկման համար՝ ի շահ պետության եւ ժողովրդի:
«Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները: Ես ձեզանից յուրաքանչյուրի աջակցության եւ խորհրդի կարիքն ունեմ»,- եզրափակեց թեկնածուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ