News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 07
USD
404.56
EUR
396.27
RUB
6.59
Տեսնել լրահոսը

Գերմանիայում դատարանի առջեւ է կանգնել նացիստական SS-ի 100-ամյա նախկին պահապանը, որին սպանության մեղսակցության 3518 կետերով մեղադրանք է առաջադրվել: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինի ծայրամասում գտնվող համակենտրոնացման ճամբարի պահապան է եղել:

Նեյրուպին նահանգի դատարանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ դատավարությունը կսկսվի հոկտեմբերի սկզբին: 100-ամյա տղամարդու անունը չի բացահայտվում՝ գաղտնիության գերմանական օրենսդրությանը համապատասխան, հայտնում է AP-ն:

Կասկածյալը, ինչպես նշվում է, 1942-1945 թվականներին աշխատել է Զաքսենհաուզենի ճամբարում՝ որպես նացիստական կուսակցության ռազմականացված թեւի շարքային անդամ:

Իշխանությունները նշում են, որ չնայած իր պատկառելի տարիքին, կասկածյալը դատավարության համար համարվում է բավական պիտանի, թեեւ դատական նիստերի օրական ժամերը կսահմանափակվեն:

Նեյրուպինի գործը 2019 թվականին փոխանցվել է Լյուդվիգսբուրգի հատուկ դաշնային դատախազության կողմից, որին հանձնարարված է հետաքննել նացիստական ժամանակաշրջանի ռազմական հանցագործությունները:

Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների` մեղադրյալը բնակվում է Բեռլինից դուրս` Բրանդենբուրգյան հողում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսի դատախազությունը պահանջել է թանկացումների գործով քրգործեր հարուցել
Գլխավոր դատախազությունը պահանջել է անհապաղ քրեական գործեր հարուցել՝ օրենքի խախտման յուրաքանչյուր փաստի առթիվ...
Աճառյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար․ կա արգելափակված քաղաքացի
Փրկարարները «VAZ-21099» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»...
Բջջային հեռախոս՝ տորթի մեջ, փաթեթ՝ տեսակցողի բերանում, ԱԹՍ. սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի զեկույցը
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները...
64–ամյա տղամարդը կնոջ գերեզմանոցի մոտ ինքնասպան է եղել. նա երկտող է թողել
Տղամարդը գնացել է կնոջ գերեզմանոց եւ ոգելից խմիչք օգտագործելուց հետո, գերեզմանատան դիմացի երկաթյա տաղավարի տանիքի ձողից կախվելու միջոցով ինքնասպան եղել...
Իջեւանում բախվել են Isuzu բեռնատարը եւ «ՎԱԶ-21010»-ը. վերջինիս վարորդը արգելափակվել է ներսում. Կա 4 վիրավոր
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման...
Երեւանյան լճի մոտ Volkswagen Golf-y դուրս է եկել ճանապարհիc և բախվել կայանած Ford Transit-ին. կան վիրավորները
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09։16-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան…
Ամենաշատ