News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախարարների կաբինետը երեք տարվա մեջ առաջին անգամ նոր պետական բյուջե է ընդունել, հաղորդում է JPost-ը: Բյուջեն ընդունվել է երկուշաբթի առավոտյան այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարության պաշտոնյաների եւ առողջապահության նախարար Նիցան Հորովիզի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել առողջապահության բյուջեն լրացուցիչ միլիարդ շեկելով ավելացնելու վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, սա առողջապահության նախարարության պետական բյուջեն կհասցնի երկու միլիարդ շեկելի:

«Տիկնայք եւ պարոնայք, Իսրայելը բյուջե ունի: Հոգատար կառավարության բյուջե: Երեք տարվա սառեցումից հետո Իսրայելը վերադառնում է աշխատանքի»,- բյուջեի ընդունումից հետո ասել է վարչապետ Նաֆթալի Բենեթը: «Ես խնդրում եմ կառավարության անդամներին հասկանալ պահի կարեւորությունը. երկար տարիների անտեսումից հետո այսօր առավոտյան ներկայացնում ենք ամենահամարձակ, մրցունակ բյուջեն, որն առավել օգտակար է ավելի թույլ ոլորտների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ