News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական վարկային քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ 2020 թվականի թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էական խնդիրներ են ծագել բանկային ոլորտում: Բանկերի կողմից բնակչությանը վարկեր չտրամադրելու բացը լրացնելու համար այս փուլում «Ֆիդես հիպոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը վարկավորման ծրագրեր է սկսելու՝ որոշակի պետական սուբսիդավորմամբ: Խոսքը ինչպես բնակարանների վերանորոգման, այնպես էլ սպառողական ու բիզնես վարկերի մասին է:

«Արցախցիները դրամական միջոցներ ներգրավելու հնարավորություն պետք է ունենան ինչպես նախապատերազմյան ծրագրերն ավարտելու, այնպես էլ նորերը սկսելու համար: Հատկապես կարևոր է բնակարանային ու բիզնես նախագծերի ֆինանսավորումը»,- նշել է Հանրապետության նախագահը՝ հանձնարարականներ տալով համապատասխան կառույցների ղեկավարներին արագացնել պետական վարկավորման սկզբունքների և մեխանիզմների մշակման գործընթացը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետությունը պետք է հասկանա, թե ինչպես կարելի է փոխել կառավարման մոդելը. Ռուբեն Վարդանյան  
Իրականացվող ուսումնասիրությունները շատ կարեւոր էին նոր իրավիճակը հասկանալու եւ նախապատրաստվելու ․․․
Յոթ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
2023 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ...
Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին. Կդիմեն Գերագույն դատարան
Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին...
Աշխատանքներ են տարվում Արցախի պետհամալսարանում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ. Արցախի պետնախարար
 Գուրգեն Ներսիսյանն ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների» ՀԿ անդամներին...
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. Քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության…
Արցախի պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է Արցախի Սահմանադրության փոփոխության հարցը
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ