News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո վարչապետ,

խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հղում ենք Ձեզ արդյունավետ աշխատանքի Մեր  մաղթանքները:

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում  և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հրամայական է դարձնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը և մեր հայրենիքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենական ապահով բարօր կյանքի կերտման աստվածահաճո ուղին ներքաղաքական լարվածության լիցքաթափումն է ազգային անդաստանում համերաշխության ու միաբանության մթնոլորտի հաստատումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հավատարիմ իր կոչմանը, պիտի շարունակի իր աջակցությունը բերել մեր պետականության զորացմանը՝ իր կարողություններն ի սպաս դնելով նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել արդյունավորմանը, աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը և հոգևոր կյանքի առաջընթացին:

Թող Երկնավոր Տերը Իր օրհնության ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայաստան ու Արցախ մեր հայրենին, բարեշեն կյանք շնորհի մեր ժողովրդին և Ձեզ՝ հայրենաշահ ձեռքբերումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը, նա ինքնակամ լքել էր ծառայության վայրը և մեկնել ԱՄՆ
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Դավիթ Մովսեսյան ավազանի անունով…
Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը
Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի...
Դադիվանքի հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն․ Արցախի թեմ
Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ և խմբագրությամբ հրատարակված Ուղղափառ...
Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած հոգեւորականները ավարտեցին իրենց առաքելությունը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած միաբաններ Իջևանի շատրվանների…
Պոլսի Հայոց պատրիարքն Էջմիածնում գլխավորել է եկեղեցականների հանդիսավոր թափորը
Նշենք, որ Պատրիարք սրբազան հայրը Էջմիածին է ժամանել հունիսի 6-ին։ Նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին...
Վախ կա, որ եկեղեցին կարող է այս իրավիճակում որոշակի գործընթացներ ստանձնել. Բագրատ Սրբազան
Այս ապաբարոյական գիտակցությունը առաջին հերթին հենց իրենց պարանոցին է, իշխանության պարանոցին...
Ամենաշատ