News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Ինչպե՞ս է ստացվում, որ Վերաքննիչ դատարանում բոլոր գործերը մակագրվել են համակարգչով, բայց երբ սյունեցիների գործը մուտք է արվում դատարան նման գործողություն է ԱԱԾ-ն կատարում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Վերաքննիչ դատարանի առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հայտնելով, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մնացական Հարությունյանին։

«Ես որոշակի պարզաբանումներ պահանջեցի դատարանից կապված հարցի հետ, թե դատախազի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հաստատմանը, որ Վերաքննիչ դատարանի բողոքների մակագրումներ իրականցնող համակարգիչը նույնպես առգրավվել է, հարուցված է քրեական գործ։ Դատարանը հաստատեց, որ տեղի է ունեցել առգրավում, ինչը հնարավորություն է ստեղծել Վերաքննիչ դատարանի նախագահի կողմից ձեռքով մակագրման համար։ Հաջորդեց հետևյալ հարցը, թե արդյոք նախագահող դատավորը փորձել է պարզել, թե ինչ սկզբունքով է հենց ինքն ընտրվել սույն բողոքը նախագահելու համար։ Նա ասաց, որ որևէ հարց դատարանի նախագահի հետ չի քննարկել։ Այս պատասխաններն ինձ համար բավարար էին, որպեսզի ես ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեի։ Օբյեկտիվ դիտողի մոտ այսպիսի կասկած կարող է հարուցվել, իսկ այսպիսի կասկածի դեպքում այս դատավորը բողոքի քննություն ուղղակի չի կարող իրականացնել։ Մակագրությունը տեղի է ունեցել ձեռքով և այդ մակագրությունը չի եղել պատահական»,- ասաց Ալեքսանյանը։

Ալեքսանյանի խոսքով՝ դատավորների հանդեպ, որոնք երբևէ իրենց ուժեղ կամքը չեն արտհայտել, վստահություն լինել չի կարող։

«Այս երեք տարիների ընթացքում մեր դատական համակարգն ուղղակի ոչնչացնում է։ Եթե որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ մտածում է, որ դատական համակարգը կարող է հավաքել բռի մեջ, միգուցե ժամանակավոր դա ստացվի, բայց վերջնական արդյունքով դա չի ստացվելու»,- ընդգծեց Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանքը քննում է Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ