News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Եթե օրինական երաշխիքներ մեզ չմատնանշեն, որ օրենքը նախատեսում է մակագրությունների համար, մենք ինքնաբացարկ կհայտարարենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Վերաքննիչ դատարանի առաջ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Մամուլում շրջանառավող տեղեկությունները, որոնք դատարանն էլ է վկայում է, այն է, որ հատուկ են առգրավել այս համակարգիչները, որ ստեղծվի իբրև թե անհնարինություն համակարգչով մակագրության և իրենց ցանկալի դատավորներին մակագրեն այն բողոքները, որոնք ցանկանում են հսկողության տակ պահել։ Հիմա մենք վստահ ենք, որ սա հենց այդ դեպքն է, որովհետև գործի ընթացքը ցույց է տալիս, որ Մխիթար Զաքարյանի գործում  առկա է վերահսկողություն, և որևէ մեկը չի տեսնում տեղի ունեցող անօրինականությունները։ Եթե օրինական երաշխիքներ մեզ չմատնանշեն, որ օրենքը նախատեսում է մակագրությունների համար, որն է դատավորի պատահական ընտրությունը, այլ ոչ թե հատուկ, մենք կշարունակենք գործի քննությունը, բայց եթե չեն ներկայացնի ինքնաբացարկ կներկայացնենք, որովհետև ի սկզբանե կլինի անօրինական դատարան»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանքը քննում է Մխիթար Զաքարյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ ներկայացրած բողոքը։

Տպել
Ամենաշատ