News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Սարանսկի արվարձաններից մեկում պալեոնթոլոգիական պեղումների ժամանակ նախապատմական պլեզիոզավր մողեսի մնացորդներ են գտել, դրանք գոյություն են ունեցել մոտ 80 միլիոն տարի առաջ: Այս մասին «Իզվեստիա Մորդովիա»-ին հայտնել է Վորոնինի անվան մարզագիտական թանգարանի բնության բաժնի գիտաշխատող Իգոր Մելեշինը:

«Մեզոզոյան դարաշրջանի կավճի շրջանի վերջում ծովային նման բնակիչները տարածվել են ամբողջ աշխարհում»,- ասել է գիտնականը: Նրա խոսքով՝ հին սողունների ամբողջական կմախքները հազվադեպ են հայտնաբերվում, սակայն այս անգամ հնարավոր է եղել գտնել մողեսի գրեթե ամբողջական ողնաշարային սյունը:

Բացի այդ, Մելեշինը նշել է, որ Սարանսկի հնագետների հայտնագործությունը կարող է «լույս սփռել ծովային սողունների այս խմբի կենսաբանության եւ էկոլոգիայի վրա»: Հետագայում հանրապետության տարածքում նույնիսկ ավելի նշանակալի բացահայտումներ անելու հույս կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ