News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը
Google-ը ներկայացրել է նոր ֆլագմանային Pixel սմարթֆոնը, որը հիմնված է իր առաջին բջջային AI չիպի վրա: Pixel 6 մոդելներում, որոնք կթողարկվեն այս տարվա վերջին գերարագ 5G անլար հնարավորություններով, կներկայացվի Google-ի Tensor չիպը՝ հիմնված տվյալների կենտրոնների համար կառուցված պրոցեսորների վրա: «Սա, ըստ էության, բջջային համակարգ է՝ արհեստական ​​բանականությամբ կառուցված չիպի հիման վրա»,- նշել է Google-ի՝ սարքերի մասով ավագ փոխնախագահ Ռիկ Օստերլոխը:
 
Google Pixel-ը սմարթֆոնների համաշխարհային շուկայում փոքր մասնաբաժին ունի, որտեղ գերակշռում են Samsung-ը, Apple-ը եւ չինական արտադրողները:
 
Pixel հեռախոսները Google-ը որպես իր անվճար Android բջջային օպերացիոն համակարգի հնարավորությունները ցուցադրելու միջոց է դիտարկում՝ ստանդարտներ սահմանելով սմարթֆոնների այլ արտադրողների համար:
 
«Մենք միշտ մտածել ենք մեր ապարատային արտադրանքի մասին հաշվողական տեխնիկայի առաջխաղացման համատեքստում»,- ասել է Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչաին: «Մեր հատուկ Google Tensor չիպը, որը ստեղծվել է չորս տարի եւ հիմնված է Google-ի՝ հաշվարկների ոլորտում երկու տասնամյակի փորձի վրա»:
 
Օստերլոյի խոսքով՝ Pixel 6-ի ապարատային եւ ծրագրային ապահովման համադրությունը բարձրացնում է սմարթֆոնի՝ մարդկանց ասածը հասկանալու ունակությունը, ինչը եւս մի քայլ է դեպի «շրջակա միջավայրի հաշվարկումների» ապագան:
 
«Ըստ էության, սա պատկերացում է այն մասին, որ դուք պետք է կարողանաք բնական կերպով փոխգործակցել ձեր շուրջը գտնվող համակարգիչների հետ»,- ասել է Օստերլոն: «Մենք տեսնում ենք, որ տեսանելի ապագայում բջջային հեռախոսը ուշադրության կենտրոնում կլինի»:
 
Pixel 6-ի թողարկման ամսաթիվը եւ գինը չեն բացահայտվում:
 
 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Microsoft-ը ներկայացրել է ծալվող Surface Duo 2 սմարթֆոնը
Գաջեթը գրքի պես ծալվում է, ինչը թույլ է տալիս երկու էկրանները միաժամանակ օգտագործել...
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
2.21.20.1 համարով մեսենջերի տարբերակն ընդլայնում է այն օգտատերերի հնարավորությունները, ովքեր ցանկանում են դժգոհել վիճելի քոնթենթից...
Հայտնի է ցանկացած համակարգչի՝ Windows 11-ի հետ համատեղելիության փորձարկման միջոցը
Պորտալի կողմից հայտնաբերված մեթոդը թույլ է տալիս գնահատել համակարգչի աշխատանքը...
Apple-ի դեմ դատական հայց է ներկայացվել App Store-ի ֆիշինգային հավելվածի համար
Խնդիրներ է առաջացրել Toast Plus հավելվածը, որն օգտատերերը ներբեռնել են Apple App Store-ից...
iPhone 13-ի արտադրության համար պլաստիկ շշեր են օգտագործել
Անտենաների համար օգտագործվում է ջրի շշերի վերամշակված պլաստիկ․․․
Չինաստանում երեխաների համար TikTok դիտելու ժամանակը սահմանափակել են մինչեւ օրական 40 րոպե
ByteDance ինտերնետային ընկերությունը․․․
Ամենաշատ