News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա  Ռաֆայել Բադալյանը  իր վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Իջևան ավտոճանապարհի  62-րդ կմ հատվածում  դեպի Սևան ընթանալիս վրաերթի է  ենթարկել հետիոտն,  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե  Փիլոսյանին:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածի մարմինը  մի քանի մասերի է բաժանվել:

Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության  բժիշկները  ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:

Փաստի առթիվ  Լ. Նազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 224 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում...
«Եթե ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ». Արցախում պայթյունի վայրում գտել են մասունքներ և անձնական իրեր (ֆոտո)
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված…
Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ…
Երևանում բախվել են Lexus-ը, Opel-ը, Chevrolet-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն…
Թրամփին մեղավոր են ճանաչել խարդախության մեջ Նյու Յորքում հարուցված քաղաքացիական գործով
Թրամփն ու իր ընտանիքը խաբեությամբ բարձրացրել են անշարժ գույքի գները...
Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարին, նրա դստերն ու որդուն կոռուպցիոն չարաշահումների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Ավարտվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին  ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու…
Ամենաշատ