News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ օրենքի ուժով ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության ձեւավորման աշխատանքները սկսեց, որոնք դրսեւորվեցին նոր նշանակումներով: Ըստ այդմ, Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, ինչպես տեղեկացրել էինք դեռ հուլիսի 20-ին։

Նկատենք` ուժային կառույցներում նշանակումները սկսվել էին Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելով։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ կշարունակի պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը, որը լրանում է հաջորդ տարի սեպտեմբերին. վարչապետը չի ցանկանում նրան հեռացնել պաշտոնից։

Այժմ քննարկվում է Զինվորական դատախազի հարցը, թե ով պետք է նշանակվի այդ պաշտոնում։ Հավանական թեկնածուն Վահե Հարությունյանն է, որը զինվորական դատախազի տեղակալն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում էր ուղղված հայհոյանքը. նա էլ պատասխանել է՝ Ալեն Դելոնին. Տեր– Նակալյան
Տեր– Նակալյանի խոսքով՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավարին բերման են ենթարկել սեպտմեմբերի 7–ին արված մի գրառման համար...
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Մասնավորապես, որոշում են, թե որ գործերը թողնեն Կոռուպցիոն կոմիտեի քննության տակ, որ գործերը ուղարկեն այլ նախաքննական մարմիններ...
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
Այս պահին խորհրդարանի կայքի Նախագծեր բաժնում ընդգրկված է...
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ անգամ ասել են...
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
Ի դեպ, Ավինյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի...
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Բանն այն է, որ այս համակարգը հասանելի է դարձնում Սիգնալ, Վոթսապ, Տելեգրամ...
Ամենաշատ