News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ օգոստոսի 2-ին քննարկվել են ԱՀ էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետությունը մինչև 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ: «Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և ԱՀ-ն արտահանող երկրից վերածվել է ներկրողի: Ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, մեր կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից: Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշել ենք կառուցել նոր խոշոր ՀԷԿ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

17,6 ՄՎՏ հզորությամբ «Գետավան-1» ՀԷԿ-ը կառուցվելու է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում: Շուրջ 25 մլն դոլար արժեքով նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, սակայն դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի նախագահը կարևորել է «Հայաստան» հիմնադրամի՝ Արցախում ծավալած գործունեությունը
Երկրի ղեկավարը չափազանց կարևոր է համարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախը հետպատերազմյան ճգնաժամային…
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12651 քաղաքացու հետազոտություն…
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին
Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, որը պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի…
Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին
Քննարկվել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության…
Արցախի որոշ դպրոցներում ապաստարանների խնդիր կա․ ուսուցիչները հանդիպել են Արցախի ՄԻՊ ներկայացուցչին
Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով...
«Արցախում կոռուպցիան լայն թափ է ստացել. ՀՀ կառավարությունից պահանջում ենք վերահսկել Արայիկ Հարությունյանին. հադրութցի
Արցախում կոռուպցիա է, այստեղից ուղարկված գումարները նպատակային չեն օգտագործվում…
Ամենաշատ