News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը


Մենք պարգեւավճար չենք ստացել պատերազմից հետո, ավելին, վերջին անգամ ԱԺ պատգամավորները պարգեւավճար են ստացել 2020 թվականի փետրվարին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Այս խնդրի աղբյուրը հետեւյալն է. տարիներ շարունակ մինչեւ հեղափոխությունը ՀՀ-ում պաշտոնյաները, ընդ որում ցածրից մինչեւ ամենաբարձր, ստացել են ցածր աշխատավարձ: Բարձր պաշտռոնայների դեպքում դա կոմպենսացվել է այլ մութ ճանապարհներով: Օրինակ, եղել են աայսպես աասած, ծրարներ, կամ գաղտնի քսակներ: Դա վերաբերել է պատգամավորների, նախարարների: Սա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում եղել են կոռուպցիոն ծրարներ, երբ պաշտոնյաները կաշառքի դիմաց տարբեր բաներ են արել կամ հովանավորչության:

Մինչեւ հեղափոխությունը մեծ հաշվով բարձրագույն պաշտոնյաների աշխատավարձի խնդիր չկար, որովհետեւ դա լուծվում էր մութ ճանապարհներով: Հեղափոխությունից հետո առաջացավ խնդիր, որ կային արդեն պաշտոնյաներ, որոնք մութ գործարքների մեջ չէին: Բնական է, որ օրինակ, որպեսզի ուսուցչի աշխատավարձը բարձրանա, պետք է կառավարությունը լավ աշխատի: Իսկ որպեսզի լավ աշխատի, պետք է ներգրավվեն լավ մասնագետի, պետք է րա համար տաս արժանապատիվ աշխատավարձ, որպեսզի նա մասնավորում չաշխատի»,-ասաց ռուբինյանը:

Նա նաեւ հավելեց, որ պատգամավորները պետք է մինիմալ ապահովության շեմ ունենան, որպեսզի լինեն իրապես անկաշկանդ, իրապես անկախ: «Ես չեմ կարծում, որ այս պահին պատգամավորների աշխատավարձի բարձրացման կարիք կա այս պահին»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հակադարձեց. «Իսկ դուք մինչեւ պատգամավոր ընտրվելը չէի՞ք մտածել, որ գոյություն ունեցող աշխատավարձով չեք կարող դառնալ այն նվիրյալները, որի մասին խոստացաք ժողովրդին: Իսկ դուք երբեւէ համեմտել ե՞ք, որ ուսուցչի աշխատավարձի 10 տոկոս բարձրացումը, որը կազմում էմոտ 8 հազար դրամ, եւ ձեր աշխատավարձի բարձրացման միջեւ: 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրում մեկ տարվա ընթացքում ԱԺ-ում տրամադրվել է 1,5 մլրդ դրամին համարժեք պարգեւավճար»:

Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ Ազգային ժողովի աշխատակազմում աշխատում է շուրջ 700 մարդ. «Այգեպաններ, պահակներ, անվտանգության աշխատողներ, քարտուղարներ եւ այսպես շարունակ: Այո, ես կարծում եմ, որ նրանք արժանի են ստանալու պարգեւավճար: Այգեպանը, որը աշխատում է, արժանի է ստանալու պարգեւավճար: Ես պաշտպանում եմ նրա պարգեւավճար ստանալու իրավունքը: Ես կհորդորեմ պարոն Սիմոնյանին աշխատակազմին տալ պարգեւավճար, ոչ մեզ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ