News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը ստորագրել է խորհրդարանի ընդունած օրենքը, որը թույլ է տալիս աշխատանքից հեռացնել պատվաստում չստացած աշխատակիցներին։ Երեքշաբթի փաստաթուղթը հրապարակվել է «Ժողովրդական խոսք» թերթում, որը հանրապետության խորհրդարանի եւ կառավարության տպագիր օրգանն է։

Օրենքի համապատասխան՝ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում մտցվել է փոփոխություն, ըստ որի՝ վարակիչ հիվանդությունների սպառնալիքի առկայության պարագայում կանխարգելիչ պատվաստումից աշխատակցի հրաժարման դեպքում (առողջական վիճակի հակացուցումների բացակայության պարագայում), գործատուն իրավունք ունի թույլ չտալ նրան աշխատել։ Օրենքի («Քաղաքացիների առողջության պահպանման մասին») 28-րդ հոդվածում  մտցվել է կոնկրետ նորմ, որի համաձայն՝ Ուզբեկստանի Հանրապետության պետական գլխավոր սանիտարական բժշկի որոշմամբ կարող է մտցվել բնակչության [պարտադիր] կանխարգելիչ պատվաստում կարանտինային եւ մարդու համար վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում։

Ավելի վաղ, կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի որոշմամբ,  հուլիսի 17-ից Ուզբեկստանում մտցվել էր պարտադիր պատվաստում COVID-19-ի դեմ կրթական, բժշկական հաստատությունների աշխատակիցների, պետծառայողների, առեւտրային ձեռնարկությունների եւ մի շարք այլ քաղաքացիների համար։

Ուզբեկստանի օրենսդրության համապատասխան՝ աշխատանքային օրենսգրքում լրացումներ մտցնելու մասին օրենքը եւ «Քաղաքացիների առողջության պահպանման մասին» օրենքը ուժի մեջ են մտել դրանց պաշտոնական հրապարակման պահից։

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը Ուզբեկստանում սկսվել է ապրիլի 1-ից։ Վերջին տվյալներով՝ հանրապետության 34,5 մլն քաղաքացիներից լիովին պատվաստվել է ավելի քան 1,2 մլն-ն։ Պատվաստման համար արդեն օգտագործվել է պատվաստանյութի ավելի քան  7,5 մլն չափաբաժին։

Օգոստոսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 131 978 դեպք, 125 572 պացիենտ ապաքինվել է, 893-ը՝ մահացել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն շուտով կարող է հաստատել Pfizer դեղամիջոցը երեխաների պատվաստման համար
«Կարելի է ենթադրել, որ մինչեւ Հելոուինը պատվաստումները կսկսվեն...
Ճապոնիան նախատեսում է 2022թ. շուկա հանել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ
Ճապոնիան զբաղվում է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի մշակմամբ...
Հռոմի պապը Սլովակիա կատարած այցի ժամանակ հանդիպել է կորոնավիրուսով վարակվածների հետ
Թեստերը հաստատել են, որ Սլովակիայի Հունական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրեշովի եպիսկոպոս Յան Բաբյակը վարակվել է կորոնավիրուսով։ Նա հանդիպել է պոնտիֆիկոսի հետ սեպտեմբերի 14-ին։
Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կովիդով
Մենք կապ հաստատեցինք նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի...
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 470-ով
Մահացել է 46 մարդ...
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից ավելի քան 800 մահվան դեպք
Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 812 մարդ...
Ամենաշատ