News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Երեւանում, օգոստոսի 2-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևանի գնդի պարեկներն ու Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով՝ նշված վիճաբանության-ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով՝ Բանավան թաղամասից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 44-ամյա Ռուստամ Ս․-ին, 59-ամյա Եփրեմ Ն․-ին և 32-ամյա Հովհաննես Ն․-ին։

Կայքի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ՝ Հ․ Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 5 փամփուշտ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված փամփուշտներ և 1 պարկուճ։

Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք, երբ նկատել են Նոր Նորքի ոստիկաններին և Երևանի գնդի պարեկներին, փորձել են դիմել փախուստի, սակայն պարեկները պրոֆեսիոնալ ձևով օղակի մեջ են առել նրանց, ու նրանք չեն կարողացել ճողոպրել։ 

Բերման ենթարկվածներն իրենց թաղամասում և իրենց շրջապատում հայտնի են «Զազո», «Զոզո» և «Զիզի» մականուններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել...
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում...
«Եթե ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ». Արցախում պայթյունի վայրում գտել են մասունքներ և անձնական իրեր (ֆոտո)
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված…
Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ…
Երևանում բախվել են Lexus-ը, Opel-ը, Chevrolet-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն…
Թրամփին մեղավոր են ճանաչել խարդախության մեջ Նյու Յորքում հարուցված քաղաքացիական գործով
Թրամփն ու իր ընտանիքը խաբեությամբ բարձրացրել են անշարժ գույքի գները...
Ամենաշատ