News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմը և դրան հետևած սահմանային թեժ լարումներն ապացուցում են, որ ՀԱՊԿ-ը արհեստական պատճառաբանումներով խուսափել և խուսափելու է կատարել իր պարտավորությունները: Այսինքն՝ ՀՀ-ն ստիպված է իր անվտանգության համատեքստում բացառել ՀԱՊԿ-ի դրական գործոն լինելը: Այս մասին հայտարարություն են տարածել հայաստանյան երեք կուսակցություններ:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ավելին՝ մեր երկրի համար միանգամայն ավելորդ այդ կառույցը լուրջ խոչընդոտ է անվտանգային այլ կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, շոշափելի աջակցության ստացման ճանապարհին, մինչդեռ այդպիսի աջակցության միջոցով է հնարավոր մեր բանակը դարձնել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու ունակ:

Ըստ այսմ՝ ՀՀ Կառավարությանը հաստատակամորեն հորդորում ենք.

ՀԱՊԿ-ում ՀՀ առաջիկա նախագահության ընթացքում ամենայն հստակությամբ փաստաթղթավորված պարզաբանում պահանջել 2020թ. պատերազմի և ՀՀ սահմաններ ադրբեջանական ներխուժումների ու զավթումների ընթացքում ՀԱՊԿ անգործության և պարտավորությունների չկատարման պատճառների մասին:

ՀԱՊԿ նախագահության ընթացքում պահանջել և հասնել գրավոր համաձայնագրի անհապաղ ստորագրման առ այն, որ ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են իսպառ դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային զենքի և ռազմական նշանակության որևէ արտադրանքի վաճառքը, արբանյակային ծառայությունների մատուցումը:

Առաջին և երկրորդ կետերի ամբողջական չբավարարման պարագայում՝ անհապաղ սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու՝ ընթացակարգով նախատեսված պաշտոնական արագացված գործընթաց:

Անհապաղ սկսել Հայաստանի Հանրապետության անվտանգության նոր հայեցակարգի (դոկտրինի) մշակման գործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը:

Միքայէլ  Հայրապետեան – Պահպանողական կուսակցություն

Տիգրան  Խզմալյան     - Հայաստանի եվրոպական կուսակցություն

Դավիթ  Սանասարյան - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ