
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր է: Այս առնչությամբ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու մասին. իր պաշտպանյալը մասնակցում է Ազգային ժողովի նիստին: Փաստաբանը խնդրեց հարգալից համարել Գեւորգյանի բացակայությունը: Որքա՞ն կտեւի ԱԺ նիստը, փաստաբանը չի կարող ասել, նա միայն հայտնեց, որ այժմ ԱԺ-ում քննարկվում է փոխխոսնակների հարցը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել մինչեւ օգոստոսի 10-ը ժամը 13:00-ն: