News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը վարող դատավորին՝ Ռուզաննա Բարսեղյանին, քանի որ Վերաքննիչ դատարանը չկարողացավ ներկայացնել ապացույց, որ մակագրումը տեղի է ունեցել այբբենական կարգով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ ինչպես Առուշ Առուշանյանի, այնպես էլ Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննության մակագրումը տեղի ունեցել ձեռքով։

«Մենք երեկ պահանջեցինք, որ իրենք հիմնավորեն, թե ինչու է ընտրվել հենց այդ դատավորը։ Դատարանը երեկվա նիստը հետաձգեց, որ ապացույցը ներկայացնի։ Այսօր ընդամենն ասաց, որ դատարանի նախագահի հետ զրուցել է և հաստատել է, որ մակագրումը տեղի է ունեցել ըստ այբբենական կարգի»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ եթե մակագրումն իրոք տեղի ունեցել այբբենական կարգի համաձայն, ապա պետք է ներկայացվեր համակարգիչ կամ մատյան, որով կատարվել տվյալ նշումը։

«Եթե կար նման ապացույց, ապա ինչո՞ւ չի ներկայացվել։ Վստահ եմ, որ չկար, և եթե չկար, ուրեմն՝ արդեն խնդիր է։ Դա օրենքի խախտում է, և միայն դատարանի նախագահի խոսքը չի կարող բավարար ապացույց լինել, թե իբր օրենքը պահպանվել է»,- հավելեց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ այսօր նույնպես Վերաքննիչ դատարանքը կքննի Մխիթար Զաքարյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ ներկայացրած բողոքը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում 26-ամյա կինը Ford-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, իսկ հետո՝ էլեկտրասյանը, կա վիրավոր
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց...
Դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ 2 կանայք
Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, ովքեր տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել...
Հրաձգություն Պերմում․ կա 8 զոհ, հրաձիգը ձերբակալվել է
Նա ձերբակալման ժամանակ վիրավորում է ստացել․․․
Infiniti-ի 27-ամյա վարորդը, որը ոստիկանության դիմաց 5 մեքենայի էր բախվել, եղել է խմած, վարորդական իրավունք չի ունեցել
Ճշտվել է վիրավորների ինքնությունը...
«Եռաբլուր»-ի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից 2-ը հայտնաբերվել են Սևան քաղաքում. հնչել էր կրակոց
Նշված անձանցից ստորագրություն է վերցվել, որից հետո բաց են թողնվել…
Հանգստյան օրերին Արցախում 5 ավտովթար է գրանցվել. նրանցից մեկն ավարտվել է 30-ամյա ուղեւորի մահով
Նույն օրը ժամը մեկ այլ պատահար գրանցվել է 14:10-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 82 տան դիմացի ճանապարհահատվածում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ