News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կհայտարարի Արարատ Միրզոյանի նոր նշանակման մասին: Օգոստոսի 3-ին այս մասին ՀՀ 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստին, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամի Մանուկյանի հարցին, ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Մանուկյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2018 թվականին Հանրապետության հայտարարել էր, որ հաշվետու է լինելու ժողովրդին: «Բոլորը տեսան, թե ինչպես կատարվեց այդ խոստումը Ղարաբաղի հարցում: Այժմ կուսակցությունը ոչ մի կերպ չի բացատրում, թե ինչու նոր գումարման խորհրդարանում որպես խոսնակ չի առաջադրում Արարատ Միրզոյանին: Նա նույնիսկ չի ընդգրկվել իր խմբակցության պատգամավորների ցուցակում: Դուք անգամ չբացատրեցիք՝ դժգոհ եք նրա աշխատանքից, թե՞ նա նեղացել է ձեզանից եւ հեռացել կամ գուցե ընդհանրապես նոր նշանակում ունի»,- նկատեց ընդդիմադիրը:

Ռուբինյանը շտապեց պատասխանել: Նրա խոսքով՝ Միրզոյանի նոր նշանակման մասին կհայտարարվի առաջիկայում: Թեկնածուն շեշտեց, որ Միրզոյանը ոչ մի կերպ չի խզել «Քաղաքացիական պայմանագրի» հետ հարաբերությունները եւ մնում է կուսակցության վարչության անդամ: «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից ոչ մեկն իր պաշտոնն ամենից վեր չի դասում: Պաշտոնները բաշխելու մասին որոշումը կայացրել է ամբողջ կուսակցությունը, այլ ոչ թե ինչ-որ մեկը դրա ղեկավարությունից»,- վստահեցրեց Ռուբեն Ռուբինյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ