News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԺ-ն իր առաջին նիստում հաստատում է, որ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը պատգամավոր են, բայց պատգամավորի լիազորությունները կասեցվում են, սա բնականաբար, աննորմալ վիճակ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով իրենց դաշինքի երկու պատգամավորներին, որոնք շարունակում են մնալ կալանքի տակ:

«Մենք փորձեցինք այս իրավիճակը շտկել՝ ասելով, որ այս անօրինական վիճակով նաև ձեր ընտրությունն է լինելու անօրինական, և իրականում այդպես էլ եղել է: Հիմա մենք ՍԴ-ից պահանջելու ենք այս պարզ հարցի պատասխանը: Դատախազությունը անհեթեթ մեկնաբանություն է տվել, որ իբրև անձեռնմխելիությունը հաղթահարել է ԿԸՀ-ն: ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը կարող է հաղթահարել միայն ԱԺ-ն, վերջացավ: ՍԴ-ն գոնե պետք է հարցին մոտենա իրավական բտեսանկյունից, ունիվերսալ ճշմարտությունների վրա հենվելու տեսանկյունից: Շատ կարեւոր է հասկանալ՝ այստեղ կատարվել է կամայականություն, որ պարզ խոսքով բեսպրեդել է, թե չէ: Կառուցողականության մասին չի կարող խոսք լինել, երբ մենք տարբեր նպատակներ ենք հետապնդում»,-հայտարարեց Ռուստամյանը:

Նա տեղեկացրեց, որ ՍԴ դիմելու համար այսօրվանից կսկսեն ստորագրահավաքը, անհրաժեշտ է հավաքել 1/4, այսինքն 27 ստորագրություն:

Հարցին, թե եթե ԱԺ նախագահի ընտրությունը համարում եք անօրինական, քանի որ ԱԺ երկու պատգամավոր կալանավորված է, այդ դեպքում ինչպե՞ս եք մասնակցելու ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությանը, որտեղ առաջադրել եք Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ լեգիտիմությունն իրենց համար է ոչ լեգիտիմ եղել, որովհետեւ ոչ մրցակցային պայմաններում է ընտրություն կատարվել: Ոչ լեգիտիմությունը պահպանվում է այն մասով, որ երկու պատգամավոր ընտրելու իրավունքից զրկված են: Մենք հիմա փաստի առաջ կանգնած վիճակում ենք եւ չենք պատրաստվում այդ պատճառով ամբողջությամբ մեր գործունեությունը դադարեցնել ԱԺ-ում»:

Տպել
Ամենաշատ