News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Երկու օր է կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել. Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ հավելել է. «Այնպես որ պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդն էլ է սխալվում ու այդ սխալները շատ թանկ են նստել նույն ժողովրդի հետագա ճակատագրի վրա։

Իսկ սրանց կառավարման շրջանը ապագա պատմաբանները որակելու են որպես ազգային նվաստացման ու կապիտուլյացիայի ժամանակաշրջան։

Ու հաստատ այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել