News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանն այսօր շարունակում է իր աշխատանքները։ Այս նիստին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց մոլի հակառուսական գործիչ Հակոբ Արշակյանին։ Հիշեցնենք, որ դեռևս 2011թ․ նա, ՔՊ այսօրվա մի շարք այլ պոշտոնյաների հետ, բողոքի ցույց էր անցկացնում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Այս մասին գրում է 7․or.am կայքը։

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ մյուս փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Թուրքիայում գործունեություն իրականացրած Ռուբեն Ռուբինյանին, ով Թուրքիայից Հայաստան է վերադարձել «թավշյա հեղափոխությունից» անմիջապես առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել