
Google ընկերությունն աշնանը կներկայացնի Pixel 6 եւ Pixel 6 Pro սմարթֆոնները, որոնք աշխատում են նոր չիպի վրա: Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Ռիք Օսթերլոուն, հաղորդում է Ռիա նովոստին:
Նրա խոսքով՝ սմարթֆոնները կաշխատեն նոր Tensor չիպի վրա, որը ստեղծվել է հատուկ Pixel մոդելների համար:
«Մենք կսկսենք բջջային սարքերի համար տեխնոլոգիական հարթակի ստեղծմանը, որը թույլ կտա մեզ Pixel-ի օգտատերերին ներկայացնել ամենաառաջատար արհեստական ինտելեկտ եւ մեքենայական ուսուցում»,-ասել է նա: