News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և յուրացման կամ վատնման՝ 4-ական, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, ծեծի, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 4 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել...
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում...
«Եթե ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ». Արցախում պայթյունի վայրում գտել են մասունքներ և անձնական իրեր (ֆոտո)
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված…
Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ…
Երևանում բախվել են Lexus-ը, Opel-ը, Chevrolet-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն…
Թրամփին մեղավոր են ճանաչել խարդախության մեջ Նյու Յորքում հարուցված քաղաքացիական գործով
Թրամփն ու իր ընտանիքը խաբեությամբ բարձրացրել են անշարժ գույքի գները...
Ամենաշատ