News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջիկա երկու օրերի ընթացքում կներկայացնեմ նախարարության կատարած աշխատանքը երկու տարվա ընթացքում՝ ըստ ոլորտների։

-Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու պաշտոնը վստահելու և աջակցության համար։ Առանց նման աջակցության մեր շատ նախաձեռնություններ կյանքի չէին կոչվի։

-Շնորհակալություն եմ հայտնում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամենօրյա աջակցության, քաջալերման ու բազմաթիվ նախաձեռնություններում օգնության համար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ բազմաթիվ նախագծերում օգնության, աշխատանքի կազմակերպման և համակարգման համար, կառավարության մյուս գործընկերներին համագործակցության համար,  ԱԺ մեր գործընկերներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին արդյունավետ համագործակցության և աջակցության համար։

-Շնորհակալ եմ նաև մեր միջազգային գործընկերներին ֆինանսական, փորձագիտական և բարոյական աջակցության համար, առանց նման սերտ համագործակցության և աջակցության բազմաթիվ նախագծեր կյանքի չէին կոչվի։

Շնորհակալ եմ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համագործակցության, նաև քննադատության համար։

-Վերջում, իհարկե, շնորհակալություն Արդարադատության նախարարության հրաշալի, աշխատասեր, բարձր պատրաստակամությամբ աշխատակազմին կատարված աշխատանքի ու ցույց տված արդյունքների համար։

Շնորհավորում եմ պարոն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ արդարադատության ոլորտում։

-Հարգելի քաղաքացիներ, վստահ եմ, որ դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում հաջողության գրավականը, մեր երազանքների պետության կառուցումը ամենօրյա բարդ, ինտենսիվ, լարված աշխատանքն է և պետական ինստիտուտների վերափոխումները, դրանց ամրապնդումը, ժողովրդավարական համակարգին արժանի գործիքակազմի հետևողական ներդրումը»:

Տպել