News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական Շրոփշիր կոմսության Շրուսբեր քաղաքի երկարակյաց տղամարդը կարծում է, որ վատ սովորությունների շնորհիվ է ապրել 100 տարի, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Shropshire Star-ին:

Քիթ Մարտինը ծնվել է 1921 թվականին եւ իր կյանքի մեծ մասն աշխատել է որպես ագրոտեխնիկ: Միակ բացառությունը Երկրորդ համաշխարհային պատերազմն է եղել՝ 1940-ականների սկզբին նա զորակոչվել է Թագավորական ՌՕՈՒ եւ որպես կապավոր ծառայել ռմբակոծչի վրա, իսկ 1944 թվականին մասնակցել է Նորմանդիայում դաշնակիցների դեսանտին: Ունի երկու զավակ, երկու թոռ եւ երեք ծոռ:

Երբ Մարտինին հարցնում են իր երկարակեցության գաղտնիքների մասին, նա թվարկում է իր նախասիրությունները` գոլֆ, ձիեր եւ քաղցրավենիք: Տղամարդը միշտ մոլի գոլֆ խաղացող է եղել, իսկ ծերության տարիներին անցել է մոլախաղերի եւ այժմ պարբերաբար խաղադրույքներ է կատարում ձիերի մրցավազքում: Նա նաեւ սիրում է սերուցքային պուդինգ եւ կարկանդակներ: Մարտինի դուստրը կատակով բողոքում է, որ նրա պատճառով ծոռներին դժվար է համոզել բանջարեղեն ուտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ