
Հայաստանում օգոստոսի 4 -ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի: NEWS.am-ին «Հայպետդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը՝ +34 +36:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +25 +30,
Կոտայքի լեռներում գիշեր՝ +10 +15, ցերեկը՝ +25 +30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16 +18, ցերեկը՝ +31 +33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +25 +30,
Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +25 +30,
Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը` +31 +36,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +25 +30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը` +29 +33,
Արարատում գիշերը՝ +16 +21, ցերեկը` +35 +37,
Արմավիրում գիշերը` +16 +21, ցերեկը` +35 +37,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը` +25 +30,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16 +21, կեսօրից հետո` +35 +37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +21, ցերեկը` +33 +36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11 +14, կեսօրից հետո` +25 +28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +16 +21, ցերեկը՝ +33 +36: