News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իրակլի Ղարիբաշվիլիի ուղերձում ասված է.

«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։

Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն։ Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում։

Ձերդ Գերազանցություն, ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստել իմ խորին հարգանքը և մաղթել Ձեզ և եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բաթում
Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ...
Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցք ստեղծելուն վերաբերող հարցեր են քննարկել
«Կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը»…
Իմ եւ Վրաստանի վարչապետի խոսակցության հսկայական մասը նվիրված էր խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին. Փաշինյան
«Ես և մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեր ժողովրդի հետ խոսակցություն ենք ունեցել ժողովրդի հետ»…
Ղարաբաղյան պատերազմը բարդ մարտահրավեր էր, բայց հավատում եմ, որ այն կվերածվի նոր հնարավորության. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին
«Հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին»…
Վարչապետը Վրաստանի նախագահի հետ է հանդիպել
«Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը»…
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին կարևորել են փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը
Փաշինյանը կարևորել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում...
Ամենաշատ