News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել առերևույթ  հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատախազությունից:

Մասնավորապես, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ն 28.10.2020թ.-ին Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2015թ.-ի նոյեմբերի 16-ին տրամադրված № 000366 և

№ 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման դիմում: Վերջինիս գնահատման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվությունների և Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվությունների միջև կան անհամապատասխանություններ:

 Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված  ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի աղբյուրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ, իսկ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի վայր (մակերևութային ջրային ռեսուրս) նշված է՝ «Ձորագյուղ-3» փհէկ-ի մոտ կառուցված մետաղյա ճնշումային ավազան: Տարբերություններ են առկա եղել նաև ըստ ամիսների ջրառի նախատեսվող ծավալներում: Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված №000367 ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է կառուցված մետաղյա ճնշումային ավազան, կամ Ձորագյուղ գետի անանուն վտակ՝ «Ձորագյուղ-1» փհէկ-ի չգործելու դեպքում, սակայն պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ:

Այսինքն՝ ՍՊԸ-ի № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման նպատակով 28.10.2020թ.-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացրել ենթադրաբար կեղծ գրառումներով ջրօգտագործման թույլտվություններ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք պատրաստելու իրացնելու, օգտագործելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և առկա է դեպքին առնչվող հանգամանքների պարզում լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել...
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում...
«Եթե ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ». Արցախում պայթյունի վայրում գտել են մասունքներ և անձնական իրեր (ֆոտո)
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված…
Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ…
Երևանում բախվել են Lexus-ը, Opel-ը, Chevrolet-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն…
Թրամփին մեղավոր են ճանաչել խարդախության մեջ Նյու Յորքում հարուցված քաղաքացիական գործով
Թրամփն ու իր ընտանիքը խաբեությամբ բարձրացրել են անշարժ գույքի գները...
Ամենաշատ