News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է սոցիալական ցանցերի հայտնի հավելվածներին, որպեսզի խրախուսի COVID-19-ի դեմ պատվաստումները, պայքարի «կեղծ տեղեկատվության դեմ» եւ դիմի երիտասարդներին, հաղորդում է AP-ն:

43-ամյա Մակրոնը առաջարկել է հարցերին պատասխանել Instagram-ում եւ Tiktok-ում տեղադրված տեսանյութում:

Քանի որ Ֆրանսիան բախվում է COVID-19-ի ամենօրյա դեպքերի նոր բռնկման հետ, Մակրոնը ասել է, որ պատվաստանյութը «միակ զենքն է»: «Ես գիտեմ, որ ձեզանից շատերը դեռ տարակուսում եւ վախենում են: Շատերը լսում են կեղծ տեղեկություններ, շշուկներ, երբեմն լիակատար անհեթեթություն... Եկեք, հարցրեք ինձ, եւ ես կփորձեմ հնարավորինս անմիջական ու պարզ լինել»,- ասել է նա:

Մակրոնը հրապարակել է մի շարք կարճ տեսանյութեր, որոնք վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են․ «Ես երիտասարդ եմ եւ առողջ, ես պատվաստվելու պատճառ չունեմ», «Պատվաստանյութը վտանգավոր չէ եւ 100%-ով արդյունավետ չէ» եւ «Պատվաստանյութը շատ արագ է մշակվել»:

Մակրոնի այս քայլը հաջորդել է բողոքի ցույցերին՝ ընդդեմ հատուկ կորոնավիրուսային անցագրի, որը անհրաժեշտ է Ֆրանսիայի մի շարք հասարակական վայրեր այցելելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով
Միեւնույն ժամանակ վերջին 24 ժամում կորոնավիրուսից բուժվել է 1 954 պացիենտ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 559 996 մարդ...
Փարիզում տեղի է ունենում բողոքի հերթական ցույցն ընդդեմ սանիտարական անցագրերի
Ցույցին մասնակցում է մի քանի հազար մարդ...
Ավստրալիայում կարանտինի դեմ ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել
Գործողությանը ներգրավված է եղել ավելի քան 1.7 հազար ոստիկան...
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12651 քաղաքացու հետազոտություն…
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 799-ով...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1011 նոր դեպք. մահացել է 18 քաղաքացի
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ