News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշում ենք կայացրել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում նոր խոշոր ՀԷԿ կառուցելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետությունը մինչև 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր և նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ:

Պատերազմից հետո Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և Արցախն արտահանող երկրից վերածվել է ներկրողի:

Ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, մեր կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից: Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշում ենք կայացրել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում նոր խոշոր ՀԷԿ կառուցելու մասին։

17,6 ՄՎՏ հզորություն ունեցող «Գետավան-1» ՀԷԿ-ի՝ շուրջ 25 մլն դոլար արժողությամբ նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով, իսկ առաջիկայում դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ»,- ասված է գրառման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայում գազի գինն առաջին անգամ հասել է հազար խորանարդ մետրը 880 դոլարի
Հոկտեմբերյան ֆյուչերսի գինը մեկ օրում բարձրացել է 10 տոկոսով...
Փաշինյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը քննարկել են հայ-ռուսական էներգետիկ գործընկերության հարցեր
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական...
Սլովակյան ընկերությունը «Մեծամոր» ՀԱԷԿ-ի արդիականացմանը մասնակցելու բանակցություններ է վարում
Սլովակյան Vuye ընկերությունը բանակցություններ է վարում հայկական կողմի հետ...
Հայ փորձագետներն այցելել են Կոլայի ԱԷԿ-ը
Հայկական և Կոլայի ԱԷԿ-երի համագործակցությունը պայմանավորված է ոչ միայն նույն տեսակի ռեակտորներով: Ժամանակին Հայկական ատոմակայանի կառուցումը...
Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն․ Սուրեն Պապիկյան
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում...
ՎԶԵԲ-ը եւ ԱԶԲ-ն վարկեր կտրամադրեն ՀԷՑ-ին ներդրումային ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար
Երեւանը եւ Գյումրին ներառված են ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրում...
Ամենաշատ